Էլեկտրական ցանցը պարզապես հոսանք բաշխող ընկերություն չէ։ Առաջատար երկրներում այն դիտարկվում է որպես կրիտիկական ենթակառուցվածք՝ նույն շարքում, ինչ կապը, տրանսպորտային հանգույցները կամ ջրամատակարարումը, որովհետև ցանցի հուսալիությունից կախված են ոչ միայն մեր տան վառվող լույսը, այլև տնտեսության աշխատանքը, երկրի էներգետիկ անվտանգությունը և ճգնաժամերին դիմակայելու կարողությունը։ Եվրոպայում այս համակարգերը տարբեր մոդելներով են կառավարվում․ Ֆրանսիայում բաշխիչ ցանցի հիմնական օպերատորը պետական խմբի կազմում է, Մեծ Բրիտանիայում ցանցերը մասնավոր են, բայց գործում են խիստ պետական կարգավորման ներքո, իսկ Գերմանիայի մի շարք քաղաքներ վերջին տարիներին ցանցերը վերադարձրել են համայնքային վերահսկողության տակ։ Իսկ ո՞ր մոդելն է պետք Հայաստանին։ Ի՞նչ ենք հասկացել ՀԷՑ-ի կառավարման վերջին ամիսներից, ի՞նչ է տեղի ունեցել 2002-ի մասնավորեցման ժամանակ, և ո՞ւմ է վստահվելու Հայաստանի էլեկտրական ցանցի կառավարումը հաջորդ փուլում։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ



