Նեթանյահուն ցանկանում է չեղարկել Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր իսրայելցի ռեժիսորի քաղաքացիությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր է օրենք ընդունել՝ Իսրայելի զինվորներին զրպարտող անձանց քաղաքացիությունը չեղարկելու համար։ Այս սպառնալիքի հասցեատերերը օրերս Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակներից մեկը ստացած «NAZA» վավերագրական ֆիլմի իսրայելցի ռեժիսորներն են։ Ֆիլմը պատմում է Գազայում զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Այն հիմնված է հետախուզության աշխատակիցների և զինվորների անանուն հարցազրույցների վրա։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, ֆիլմն Իսրայելում արժանացել է քննադատության, իսկ զինվորականներն ուսումնասիրում են դրա հետ կապված անձանց նկատմամբ հնարավոր իրավական քայլերը։ Նեթանյահուն խոստացել է առաջ մղել երկու օրինագիծ, որոնք, իր խոսքով, նպատակ ունեն հակազդելու իսրայելցի զինվորներին հասցվող «հսկայական վնասին»։ «Առաջինը՝ չեղարկել այն անձանց քաղաքացիությունը, ովքեր զրպարտում են Իսրայելի զինվորներին, իսկ երկրորդը՝ հարվածել նրանց գրպանին և 20 անգամ ավելացնել զրպարտության համար օրենքով սահմանված փոխհատուցման չափը, որը նրանցից կարող են պահանջել դատարանում։ Մենք հարվածելու ենք նրանց և՛ գրպանին, և՛ քաղաքացիությանը, քանի որ նրանց տեղը մեզ հետ չէ »,- ասել է Նեթանյահուն սոցցանցերում հրապարակված տեսանյութում։ Նեթանյահուն օրինագծերն առաջարկելիս անդրադարձել է երեք դեպքի՝ «NAZA» ֆիլմին, որը, նրա խոսքով, իսրայելցի սպաներին և զինվորներին ներկայացրել է որպես ռազմական հանցագործներ, 2025 թվականին ձախակողմյան նախկին գեներալ և քաղաքական գործիչ Յաիր Գոլանի հայտարարությանը, թե «ողջամիտ երկիրը երեխաներին որպես հոբբի չի սպանում», ինչպես նաև զինվորականի կողմից 2024 թվականին Գազայում ձերբակալված անձի նկատմամբ զինվորների բռնությունը ցուցադրող տեսանյութի արտահոսքին։ «NAZA»-ի հեղինակները հայտարարել են, որ կարևոր են համարում, որպեսզի իսրայելցիները դիտեն վավերագրական ֆիլմը և առերեսվեն դրանում ներկայացված պատմության հետ։ Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 73,000 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Գործողությունների հետևանքով Գազայի տարածքի մեծ մասը ավերվել է։ Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի՝ Իսրայելի վրա իրականացրած հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ իսրայելական տվյալների, զոհվել է 1,200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13640

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով