Թոդ Բոուլին հեռանում է «Չելսիից»․ ակումբի ամբողջական վերահսկողությունն անցնում է Clearlake-ին

Թոդ Բոուլին և Մարկ Ուոլթերը վաճառել են «Չելսիի» իրենց բաժնեմասերը, ինչի արդյունքում ամերիկյան Clearlake Capital ներդրումային ընկերությունը ստացել է ակումբի ամբողջական վերահսկողությունը։ Գործարքի արդյունքում Բոուլին նաև հեռանում է «Չելսիի» նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2022 թվականից։ Միաժամանակ ակումբը հայտնել է, որ Հանսյորգ Վիսը շարունակում է մնալ սեփականատերերի խմբի կարևոր բաժնետեր և գործընկեր։ «Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստել են ակումբի պայծառ ապագայի ապահովմանը։ Վստահ եմ, որ «Չելսին» Clearlake-ի ղեկավարությամբ լավ դիրքում է շարունակելու հաջողությունները»,- ասել է Բոուլին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13540

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով