Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում

Մ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի 143-րդ կիլոմետրին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Ճանապարհին հարակից լանջի վրա կախված ժայռաբեկորները վտանգավոր էին երթևեկողների համար։ Սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, Իջևանի համայնքապետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության համատեղ ուժերով ժայռաբեկորները հեռացվել են՝ կանխելով հնարավոր վտանգավոր հետևանքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով