«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական՝ Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար։ Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 24-ին սեփական հարկի տակ կմրցի Ուելսի, իսկ հոկտեմբերի 4-ին՝ Նորվեգիայի հավաքականների դեմ։ Արտագնա խաղերում պորտուգալացիները սեպտեմբերի 27-ին կխաղան Նորվեգիայի, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Դանիայի հավաքականի դեմ։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենտուսում»։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 233 հանդիպում և դարձել 146 գոլի հեղինակ։



