Թուրքիայի ջանքերով հնարավոր է ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացը, որի նպատակն է ամբողջությամբ վերացնել ահաբեկչության սպառնալիքը, իրականացվում է որպես պետական ծրագիր։ Այդ մասին նա ասել է Ստամբուլում՝ զոհված զինծառայողների հարազատների, վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար պետական հաստատություններում աշխատատեղերի բաշխման արարողության ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ վերջին երկու տարիներին, չնայած տարբեր սադրանքներին և խոչընդոտներին, այս ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել։ «Մենք քայլ առ քայլ կկտրենք ժողովրդի և երկրի թշնամիների այն կապերը, որոնք շուրջ 50 տարի սնվել են ահաբեկչական գործունեությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են վճռական քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որ ահաբեկչությունը երբևէ կրկին արմատավորվի երկրում և նոր տառապանքներ ու ողբերգություններ պատճառի ընտանիքներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13819

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով