Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի 48-ամյա բնակչի։ Նրա վարած ավտոմեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, տղամարդը հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի փողոցի հասցեներից մեկի մոտ և իր վարած «Հոնգչի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Շենգավիթի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։ Հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցի կաթուցիչներ, բյուրեղանման զանգվածով փաթեթ և այլ իրեր։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13719

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով