Ձեռքը վնասած քաղաքացին հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։21-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով