ԱՄՆ-ը Մինաբի դպրոցի վրա հարվածի նախապատրաստման համար AI է կիրառել. Bloomberg

Ըստ Bloomberg-ի՝ Պենտագոնի ներքին քննությունը պարզել է, որ Իրանի Մինաբ քաղաքում դպրոցի վրա ամերիկյան հրթիռային հարվածին նպաստել են սխալ հետախուզական տվյալները, հնացած արբանյակային պատկերները և արհեստական բանականության նկատմամբ չափազանց մեծ վստահությունը։ Փետրվարի 28-ին դպրոցի վրա երկու «Tomahawk» հրթիռ է արձակել՝ սպանելով ավելի քան 150 մարդու, այդ թվում՝ առնվազն 123 երեխայի։ Bloomberg-ի տեղեկությունների համաձայն՝ քննությանը մասնակցած պաշտոնյաների խոսքով՝ միջադեպը մեկ սխալի հետևանք չէր, այլ մի շարք բացթողումների կուտակում։ ԱՄՆ վարչակազմի պահանջած լայնածավալ հարձակման պայմաններում թիրախների վերջնական հաստատման համար ժամանակը կրճատվել էր։ Որպես գործոններ նշվել են նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերով աշխատակիցների կրճատումները և թիրախի վերաբերյալ տեղեկատվության բացերը։ Մինաբի տարածքը նախկինում համարվել էր ռազմական համալիր, սակայն տարիներ առաջ այն փոփոխվել էր և գործել որպես դպրոց։ Արբանյակային պատկերներում երևում էին ռազմական բազայից դպրոցը բաժանող պատերն ու մուտքերը։ Ըստ պաշտոնյաների՝ ԱՄՆ հետախուզության որոշ վերլուծաբաններ նկատել էին այդ փոփոխությունները, սակայն տեղեկությունները չէին հայտնվել թիրախավորման հիմնական տվյալների բազայում։ Պաշտոնյաները նաև հայտնել են, որ CENTCOM-ի որոշ աշխատակիցներ չափազանց մեծ վստահություն էին ցուցաբերել Palantir-ի «Maven Smart System»-ի նկատմամբ։ Palantir-ը հերքել է, որ իր ծրագրային ապահովումը մեղավոր է եղել հարվածի համար։ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կատարել ռազմական թիրախը ստուգելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը։ Պենտագոնը հայտնել է, որ քննությունը դեռ շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13866

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով