Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ․ հայտնում են Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Այցի ընթացքում Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը մտքերի փոխանակում կանցկացնեն Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Ծինփինի այցը տեղի է ունենում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների համար կարևոր փուլում, երբ երկու կողմերը քննարկում են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցեր։



