Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Իր շնորհավորական ուղերձում Լավրովը նշել է,ժ․ «Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ ռուս-հայկական բազմակողմ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակությունը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։ Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,-ասվում է Լավրովի ուղերձում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13871

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով