«Աստերիքսի» փոքրիկ նկարը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 1,7 միլիոն դոլարով

Խորհրդավոր գնորդը 1,7 միլիոն դոլար է վճարել «Աստերիքսը Բրիտանիայում» կոմիքսի շապիկի բնօրինակ նկարի համար՝ դրա նախնական գնահատականը գերազանցելով ութ անգամ։ Բելգիայի Լիեժ քաղաքում անցկացված աճուրդում BD Enchères աճուրդի տունը նկարը վաճառել է գրեթե 1,5 միլիոն եվրոյով։ Նախնական գնահատականը 150-200 հազար եվրո էր։ 34*47 սանտիմետր չափերով գուաշային աշխատանքը պատկերում է Աստերիքսին, Օբելիքսին և Թեֆաքսին, որոնք տակառով փախչում են ռեգբիստներից։ Աճուրդի արդյունքով աշխատանքը սահմանել է Ալբեր Ուդերզոյի ստեղծագործության համաշխարհային ռեկորդ։ Ուդերզոյի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թվականին Փարիզում, երբ «Աստերիքսի շրջագայությունը Գալիայում» ստեղծագործությունը վաճառվել էր 1,6 միլիոն դոլարով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով