Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հանդես է եկել ելույթով: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին Շատջրեքի նորակառույց միջնակարգ դպրոցի հանձնման առիթով: «Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը: Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- իր խոսքում ասել է վարչապետը: Կից՝ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել:



