Վարչական շրջաններում մենք իրականացնում ենք մաքրության աշխատանքներ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Մաքրության համաշխարհային օրվա կապակցությամբ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են մաքրության աշխատանքներ։ «Սիրելի երևանցիներ, այսօր Մաքրության համաշխարհային օրն է, և տարբեր վարչական շրջաններում մենք իրականացնում ենք մաքրության աշխատանքներ։ Մասնակցում են վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի աշխատակազմերը, դպրոցականները, Green Green-ի մեր գործընկերները, և եթե դուք տեսնում եք ձեր բակում նմանատիպ խմբեր, մենք ձեզ կոչ ենք անում միանալ նրանց։ Կարծում եմ, առաջին հերթին ձեր բակի մաքրության պատասխանատվությունը, իհարկե, նաև ձերն է, և մենք հիմա գտնում ենք Գլենդել Հիլզում, և այստեղ իրականացնում ենք այս աշխատանքները»,-հայտնել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նույնպես մասնակցում է մաքրության աշխատանքներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով