1979 թվականից ի վեր Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցաշերտերը կորցրել են մոտ 12,5 տրիլիոն տոննա սառույց․ ցույց է տվել նոր ուսումնասիրությունը։ Գիտնականների հաշվարկով՝ հալված սառույցը վերածվել է մոտ 11,3 տրիլիոն լիտր ջրի՝ համաշխարհային ծովի մակարդակը բարձրացնելով մոտ 3,1 սանտիմետրով։ Հետազոտողները նշում են, որ սառույցի հալման մեծ մասը պայմանավորված է ոչ թե օդի տաքացմամբ, այլ օվկիանոսի տաք ջրերով, որոնք ներքևից և կողքերից քայքայում են սառցաշերտերը։ Գիտնականների տվյալներով՝ սառցաշերտերի կորուստը հատկապես արագացել է 2010-ական թվականներին։ Միայն Գրենլանդիայի Յակոբսհավն սառցադաշտը ներկայում նահանջում է օրական մինչև 50 մետրով։ Ուսումնասիրության հեղինակները զգուշացնում են, որ սառույցի արագացող կորուստը կարող է հետագայում ավելի մեծացնել ծովի մակարդակի բարձրացման վտանգը:



