Հայտնաբերվել է երբևէ գրանցված ամենաերիտասարդ էկզոմոլորակը

Աստղագետները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենաերիտասարդ էկզոմոլորակը՝ «Elias 2-24 b»-ն, որը, ըստ գնահատականների, մեկ միլիոն տարեկանից էլ փոքր է։ Յուպիտերի զանգվածին մոտ զանգված ունեցող մոլորակը գտնվում է Երկրից մոտ 450 լուսատարի հեռավորության վրա և դեռ շրջապատված է գազի ու փոշու սկավառակով, որտեղ էլ ձևավորվել է։ Հայտնագործությունը կատարվել է հին արխիվային տվյալների ուսումնասիրության արդյունքում։ Գիտնականները դրանք ստացել են Հավայան կղզիներում գտնվող «W. M. Keck» աստղադիտարանի միջոցով։ Նախկինում հայտնի ամենաերիտասարդ էկզոմոլորակները ավելի քան 5 միլիոն տարեկան էին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13816

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով