Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13808

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով