Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշելու է անկախության 35-ամյակը։ Երեսունհինգ տարին արդեն բավական երկար ժամանակ է՝ պետությանը գնահատելու ոչ միայն նրա սահմաններով, բանակով, կառավարություններով կամ տնտեսական ցուցանիշներով։ Պետությունը ճանաչվում է նաև այն մարդով, որին ձևավորում է, այն լեզվով, որով այդ մարդը խոսում է, այն երաժշտությամբ, որը լսում է, և այն մշակութային չափանիշով, որը բնական է համարում։ Հայաստանն այսօր շատ է խոսում ինքնիշխանության, Եվրոպայի, նոր արտաքին քաղաքականության, անկախ որոշումներ կայացնելու մասին։ Բայց ինքնիշխանությունը նաև մշակութային կատեգորիա է։ Դժվար է եվրոպական քաղաքական տարածք մտնել՝ հասարակական կյանքում անտարբեր մնալով կրթության, արվեստի, ճաշակի, լեզվի և մշակութային որակի նկատմամբ։ Եվ սա հատկապես հետաքրքիր է քննարկել Բարսեղ Թումանյանի հետ՝ արվեստագետի, որն իր մասնագիտական կյանքում հայկական օպերային դպրոցը ներկայացրել է «Լա Սկալայից» մինչև Քովենթ Գարդեն և եվրոպական խոշորագույն բեմեր։ Նրա փորձը թույլ է տալիս հարցնել՝ 35 տարի անկախ լինելուց հետո ի՞նչ մշակութային պետություն ենք կառուցել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



