Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-գրված է հրամանագրում: Ալեքսանդր Արզումանյանը Լեհաստանում ՀՀ դեսպանն էր 2023 թ. սեպտեմբերից։



