Սև ծովով հացահատիկի մատակարարումների հետ կապված իրադրությունը զգալիորեն բարդացել է Կիևի մեղքով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը մատակարարումները վերաուղղորդում է դեպի այլընտրանքային երթուղիներ և այլ գնորդներ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Կրեմլի խոսնակին խնդրել են մեկնաբանել Անկարայի նախաձեռնությունը՝ Սև ծովում նավերին հասցվող հարվածները դադարեցնելու վերաբերյալ, որի հիմնական նպատակն է կարգավորել հացահատիկի մատակարարումները։ «Սև ծովով հացահատիկի մատակարարումների հետ կապված իրադրությունը զգալիորեն բարդանում է։ Դրա պատճառը ուկրաինական կողմի գործողություններն են եղել», – ասել է Պեսկովը։ «Ինչ վերաբերում է ռուսական հացահատիկին, ապա նախագահի հանձնարարությամբ ապահովվում են փոխադրման այլընտրանքային ուղիներն այլընտրանքային ուղղություններով», – հավելել է նա։



