ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նարեկ Ապիտոնյանը ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրվածությունը Հայաստանում էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևոր է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանանում ընթացող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված գործընթացներին։ Կողմերը կարևորել են երկկողմ փորձի փոխանակումը և ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13991

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով