Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված է հրամանագրում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13995

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով