Ակնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ: Ակնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում, համագործակցության ընդլայնում և մեր ժողովուրդների մերձեցում: Այս առիթով Հայաստանի ժողովրդին ենք հղում խաղաղության, բարօրության և հետագա բարգավաճման մեր ամենաջերմ մաղթանքները»,- գրված է նախարարության X-ի էջում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13908

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով