Փաշինյանն ասաց՝ այս բեկումը հնարավոր չէր լինի առանց Թրամփի ներգրավվածության․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Մինչ ուրիշները խոսում էին խաղաղության մասին, ես խաղաղություն հաստատեցի։ Մինչ ուրիշներն անտեսում էին սպառնալիքները, ես դիմակայեցի դրանց»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է․ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։ Թրամփը նաև նշել է, որ Պակիստանի վարչապետն իրեն ասել է, թե ինքը պատասխանատու է 30 միլիոն մարդու կյանք փրկելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13995

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով