Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասին

Կոնվերս Բանկը և «Նաիրի Ինշուրանս»-ը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում C360 Ultra և բարձր դասի փաթեթների օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու ապահովագրական ծառայություններից՝ հատուկ պայմաններով։ Համագործակցության նպատակն է C360 էկոհամակարգում ընդլայնել հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակը՝ մեկ հարթակում համադրելով ֆինանսական և առօրյա կյանքի տարբեր կարիքներին համապատասխան լուծումներն ու լավագույն փորձառությունը: Ծրագրի շրջանակում C360 էկոհամակարգի մասնակիցներին հասանելի է «Նաիրի Ինշուրանս»-ի անհատականացված սպասարկման և ապահովագրական մի քանի առաջարկ։ C360 Ultra փաթեթի օգտատերերի համար ապահովագրական ծառայությունների առաջարկը ներառում է. C360 Elite փաթեթի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից. Համապարփակ առաջարկը հասանելի է ավելի բարձր դասի C360 փաթեթների օգտատերերին և ներառում է. Կոնվերս Բանկի C360 էկոհամակարգը շարունակաբար ընդլայնում է գործընկերային ծառայությունների շրջանակը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն բանկային գործիքներ, այլև նրանց առօրյան ավելի հարմարավետ դարձնող լրացուցիչ լուծումներ։ Ապահովագրական ծառայությունների այս հնարավորությունները հատկապես նպատակահարմար են այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ունենալ արագ խորհրդատվություն, անհատական սպասարկում, առողջության պահպանման լրացուցիչ աջակցություն կամ առավել ամբողջական պաշտպանություն՝ կախված իրենց կարիքներից։ Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14004

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով