Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, զույգ սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ-ազիզ Ալ Սաուդին և գահաժառանգ և վարչապետ Մուհամմադ Բին Սալման Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդին Ազգային տոնի առիթով։ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև շփումները նոր լիցք են ստացել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ հիմնված բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել երկկողմ փոխգործակցության դինամիկ զարգացումն ու հետագա խորացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ և վարչապետին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ձևավորվել են փոխշահավետ համագործակցության ամուր հիմքեր, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ առկա ներուժը կարող ենք վերածել գործնական արդյունքների՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը և լիահույս եմ, որ տարածաշրջանը կթևակոխի կայունության երկարատև փուլ։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14110

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով