Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել է Լատվիայի հետ բանակցություններ սկսել՝ ֆրանսիական միջուկային զսպման նախաձեռնությանը երկրի հնարավոր միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը։ Նրա խոսքով՝ առաջիկայում ֆրանսիական պատվիրակություն կայցելի Լատվիա՝ խորհրդակցությունները սկսելու համար։ Մակրոնը նաև պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Լատվիայում, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։ Կուլբերգսի խոսքով՝ Ռիգայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները պետք է մշակեն համագործակցության հարցում երկրի դիրքորոշումն ու հետագա բանակցությունների ժամանակացույցը։ Նա նշել է, որ համագործակցության խորացումը կարող է նպաստել Լատվիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ամրապնդմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14212

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով