Ճապոնիային պատուհասած «Դուձյուան» թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի: Աս մասին հաղորդում է EFE գործակալությունը։ Վերջին տվյալների համաձայն՝ ևս չորս մարդ անհետ կորած է, 28 մարդ վնասվածքներ է ստացել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 22-ին հաղորդվել էր տարերքի հետևանքով չորս զոհի մասին։ Առավել շատ տուժել են Չիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաները։ Թայֆունն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և քամու ուժգին պոռթկումներով, ինչի հետևանքով սկսվել են սողանքներ։ Առանձին շրջաններում 48 ժամվա ընթացքում 800 մմ-ից ավելի տեղումներ են գրանցվել։ Շուրջ 700 շինություն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է։ Հզոր թայֆունը Ճապոնիայում մոլեգնել է շաբաթվա սկզբին։ Ներկա դրությամբ «Դուձյուան»-ը հեռացել է Խաղաղ օվկիանոսի կողմը։



