ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15377

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով