Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ

Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է յոթնօրյա հրադադարի ծրագիր, որի նպատակն է վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է առաջարկը և չի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, գրում է The Wall Street Journal-ը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ ՄԱԿ-ում լրագրողներին հայտնել էր, որ Թեհրանը խաղաղության ծրագիրը փոխանցել է Կատարի միջոցով։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում էր սկսել յոթնօրյա ժամկետի հաշվարկ, որը կհանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը և տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը։ «Եթե ամերիկյան կողմից առկա է համաձայնության հասնելու և Հորմուզի նեղուցը բացելու լուրջ մտադրություն, ապա դրա համար այժմ ամեն ինչ պատրաստ է», – հայտարարել է Արաղչին։ Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների, հայտնել է, որ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը և իր խորհրդականներին ասել, որ ակնկալում է ռմբակոծությունների վերսկսում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։ ԱՄՆ նախագահը նաև հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը Truth Social սոցիալական հարթակում՝ շրջանակելով տարածքը և պատկերը մակագրելով «Թրամփի նեղուց» (Trump’s Strait) անվանումով։ Այս շաբաթ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս Թրամփը հայտարարել է, որ կանգնած է կարևոր որոշման առջև՝ ոչնչացնե՞լ Իրանը, թե՞ գործարք կնքել նրա հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14309

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով