Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) և «The Pokémon Company International»-ը համագործակցել են 2026 թվականի Տիեզերքի համաշխարհային շաբաթվա առթիվ, որը կանցկացվի հոկտեմբերի 4-10-ը։ Համագործակցության շրջանակում «Պիկաչուl»-ի խաղալիքը ապրիլի 11-ից հունիսի 17-ը գտնվել է Միջազգային տիեզերակայանում՝ 67 օր անցկացնելով ուղեծրում և Երկրի շուրջ կատարելով 1040 պտույտ։ Այն տիեզերակայանում միացել է յոթ տիեզերագնացների, այդ թվում՝ ESA-ի տիեզերագնաց Սոֆի Ադենոյին։ Աշնանը Եվրոպայի ESA-ի կենտրոններում և մի շարք խոշոր թանգարաններում կանցկացվեն տիեզերքին ու «Pokémon»-ին նվիրված ժամանակավոր ցուցադրություններ և ինտերակտիվ ծրագրեր։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև հատուկ Pokémon GO միջոցառում, որը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը։



