Չինաստանը դանդաղեցնում է մարդանման ռոբոտների IPO-ների գործընթացը

Չինաստանում մարդանման ռոբոտների նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրությունը սկսել է մտահոգել կարգավորող մարմիններին։ Նրանք դանդաղեցնում են ոլորտի ընկերությունների՝ բորսա դուրս գալու գործընթացը՝ ուսումնասիրելով դրանց բարձր գնահատականներն ու եկամուտների իրական աղբյուրները։ Որոշ ընկերությունների IPO-ների գործընթացը փաստացի սառեցվել է, թեև պաշտոնական արգելք չի սահմանվել։ Կարգավորողներին հատկապես հետաքրքրում է՝ արդյոք ընկերությունների եկամուտներն ապահովվո՞ւմ են իրական առևտրային պահանջարկով, թե՞ հիմնականում պետական աջակցությամբ իրականացվող նախագծերով։ Չինաստանի կառավարությունը մարդանման ռոբոտների և «մարմնավորված արհեստական բանականության» զարգացումը հայտարարել է ռազմավարական ուղղություն, ինչն էլ խթանել է ներդրումների աճը։ Այժմ շուկայի մասնակիցներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռոբոտների իրական կիրառությանը, պատվերների ծավալներին և ընկերությունների՝ տեխնոլոգիաները շահութաբեր արտադրանքի վերածելու կարողությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով