«Մաքուր Երևան» մրցույթի նախագծերի քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 23-ը

Ինչպես հիշում եք, Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Նոննա Հովհաննիսյանի նախաձեռնած «Մաքուր Երևան» մրցույթի շրջանակում ընտրված մասնակիցների գաղափարներն արդեն ներկայացված են «Արդի արվեստի կենտրոնում»։ Նախագծերն ընդգրկում են վիզուալ, տեխնոլոգիական, տարածական և հաղորդակցական լուծումներ՝ ուղղված քաղաքային մաքրության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ու քաղաքացիների մասնակցության խրախուսմանը։ Դուք ևս կարող եք ծանոթանալ ներկայացված գաղափարներին և «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով քվեարկել ձեր նախընտրած նախագծի օգտին։ Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 23-ը։ activecitizen.yerevan.am

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով