Ալիևի և Հաջիևի կողմից կոնկրետ արշավ է. հայկական կողմը պետք է լուրջ աշխատանք իրականացնի

Խաղաղության գործընթացը չի վերացնում պատերազմից հետո մնացած բարդ հարցերը։ Դրանք այսօր արդեն դրսևորվում են Բաքվում ազատազրկված մեր հայրենակիցների իրավունքների, փոխհատուցման պահանջների, բնապահպանական վնասի, մշակութային ժառանգության և միջազգային դատական գործընթացների շուրջ։ Վերջին օրերի ամենախոսուն դրվագներից մեկը Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ շուրջ 150 դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցն էր Գանձասար ու Դադիվանք, որոնք ադրբեջանական կողմը ներկայացրեց որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։ Դրան զուգահեռ Human Rights Watch-ը բարձրացրեց Ադրբեջանում պահվող հայերի պայմանների հարցը, Բաքուն կրկին շրջանառության մեջ դրեց 60 հազար հեկտար անտառային վնասի պնդումը, իսկ մշակութային ժառանգության վեճը հասավ մինչև Ինտերպոլ և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նոր աշխատանքային խումբ։ Այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացին զուգահեռ ձևավորվում է նաև երկարաժամկետ իրավական, պատմական և քաղաքական պայքարի նոր դաշտ։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Կալիֆոռնիա նահանգի բարձրագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14336

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով