Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Արդարադատության նախարարությունից հայտնում են․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Աբու Դաբիում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։ Կոնգրեսի շրջանակում Սրբուհի Գալյանն ընտրվել է Կոնգրեսի առաջին փոխնախագահ։ Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։ Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14345

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով