Քաղաքացին ընկել է ջրհորը և հոսպիտալացվել

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:33-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ոսկեհատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր օգնության ժամանած փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից (մոտ 12 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14362

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով