Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայում պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես պատճառներ է գտնում բանակցություններից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ևս իրավիճակը գնահատում է նույն կերպ, և անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Զելենսկին նշել է, որ այս ուղղությամբ Ուկրաինան համագործակցում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Կանադայի, Ճապոնիայի և այլ գործընկերների հետ։ Զելենսկին նաև հայտնել է, որ առաջիկա օրերին և հոկտեմբերին նախատեսվում է ակտիվ դիվանագիտական աշխատանք՝ իրավիճակը փոխելու նպատակով։ Նրա խոսքով՝ պետք է գործի դրվեն նաև ճնշման այլ մեխանիզմներ, այդ թվում՝ Լինդսի Գրեհեմի օրինագիծը։



