Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Այդ մասին հայտնում է ԿԸՀ-ն: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 14 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Հանձնաժողովից տեղեկանում ենք՝ ընտրական գործընթացին հնարավոր է հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվական հարթակներում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14445

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով