Քննարկվել են Հայաստանից ԵՄ երկրներ ապրանքների փոխադրմանն առնչվող հարցեր

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բուլղարիայի Մաքսային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլայ Շուշկովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից։ Կողմերը քննարկել են Հայաստանից ԵՄ երկրներ ապրանքների փոխադրմանն առնչվող գործնական հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև մաքսային համագործակցության արդիական թեմաներ։ Հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ խորհրդի կողմից ընդունված՝ հայկական արտադրանքի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունմանը հաջորդող օրը, ուստի քննարկվել է նաև Բուլղարիայի աջակցության հնարավորությունն այդ համատեքստում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14372

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով