«Renault 5»-ի 2027 թվականի տարբերակը ստացել է նոր տեխնոլոգիաներ

«Renault»-ը ներկայացրել է «Renault 5 E-Tech Electric»-ի 2027 թվականի թարմացված տարբերակը։ Մեքենան ստացել է ավելի մեծ ընթացքի հեռահարություն (անգլերեն՝ Long Range) և նոր տեխնոլոգիաներ, սակայն գինը չի բարձրացել։ Բազային տարբերակը համալրված է 40 կՎտժ մարտկոցով և 118 ձիաուժ հզորությամբ շարժիչով և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 317 կմ։ Մյուս տարբերակներն ունեն 52 կՎտժ մարտկոց և 148 ձիաուժ հզորությամբ շարժիչ, իսկ առավելագույն հեռահարությունը հասնում է 417 կմ-ի։ Նոր «Smartmode» համակարգը ավտոմատ ընտրում է Eco, Comfort կամ Sport ռեժիմը՝ կախված երթևեկության պայմաններից։ Մեքենան ստացել է նաև հեռախոսի Qi2 անլար լիցքավորման համակարգ՝ սառեցմամբ, ինչպես նաև Gemini AI ձայնային օգնական։ «Renault 5»-ի մեկնարկային գինը շարունակում է մնալ 21 495 ֆունտ կամ 29,000 դոլար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14445

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով