Օդի աղտոտվածությունը Երևանում գիտական խնդիր էլ է։ Ջրի կորուստը՝ գիտական խնդիր։ Պարենային անվտանգությունը, կիբեռպաշտպանությունը, էներգետիկ անկախությունը, նոր զինատեսակների ստեղծումը՝ նույնպես։ Բայց այստեղ կա շատ ավելի կարևոր հարց․ Հայաստանում ո՞վ է այս խնդիրները վերցնում, վերածում հետազոտական պատվերի, ֆինանսավորում և վերջում պահանջում կիրառելի արդյունք։ Միևնույն ժամանակ Հայաստանը մեծացնում է գիտության ու տեխնոլոգիաների հավակնությունները՝ խոսելով ՀևՄ ծախսերը ՀՆԱ-ի 1 տոկոսին հասցնելու, AI-ի ազգային լաբորատորիայի, նոր ենթակառուցվածքների և պետական խնդիրների համար առնվազն 80 թիրախային հետազոտական ծրագրերի մասին։ Բայց ամենակարևոր հարցը մնում է բաց․ ո՞վ է պետության իրական խնդիրները վերածելու գիտական պատվերի և ո՞վ է պատասխան տալու արդյունքը կիրառելու համար։ 2025-ին պաշտպանական ՀևՄ ծրագրով ծախսվել է ընդամենը 2.14 միլիարդ դրամ՝ պաշտպանության ծախսերի շուրջ 0.32 տոկոսը։ Սա արդեն միայն գիտության ֆինանսավորման հարց չէ։ Սա պետության կարողության հարց է։ ՀՅՈՒՐ Գիտուժ նախաձեռնության անդամ, «ԼայմՏեխ» և «Earlyone» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյան Առավել մանրամասն՝ տեսանյութում



