Սինգապուրում ավտոբուսների ուղևորները կարող են մինչև 500 սինգապուրյան դոլարի (մոտ 391 ԱՄՆ դոլար) տուգանվել բարձր ձայնով երաժշտություն կամ այլ աուդիո միացնելու, նստատեղերին ոտքերը դնելու, ինչպես նաև ուտելու, խմելու կամ աղբ թափելու համար։ Ավելի լուրջ խախտումների դեպքում տուգանքը կարող է հասնել 5000 սինգապուրյան դոլարի։ Այդ թվում՝ ուղևորների համար վտանգ կամ խոչընդոտ ստեղծելու, ինչպես նաև ավտոբուսը կամ կանգառը կեղտոտելու դեպքում։ Նոր կանոնները համահունչ են Սինգապուրի մետրոյում գործող սահմանափակումներին։ Խախտումների համար պաշտոնական տուգանքներ կարող են կիրառել լիազորված ավտոբուսային աշխատակիցները։ Նմանատիպ կանոններ գործում են նաև այլ երկրներում։



