Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ Հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Երեք անգամ փորձ արվեց դադարեցնել պատերազմը, սակայն ապարդյուն։ Սակայն Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվեցին, ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14445

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով