6-ամյա չինուհին ռուբիկ-կուբիկի ռեկորդակիր է դարձել

6-ամյա չինուհի Լիան Յունչժին կանանց շրջանում ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ յուրաքանչյուր խորանարդը միջինը 4 վայրկյանից մի փոքր ավելի ժամանակում լուծելով։ Լիանն այս ամսվա սկզբին առաջին անգամ ռեկորդը սահմանել է Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում անցկացված՝ «World Cube Association»-ի կողմից հավաստագրված մրցաշարում՝ միջինը 4,52 վայրկյան արդյունքով։ Աղջնակը առաջին անգամ ռուբիկ-կուբիկ լուծել փորձել է 4 տարեկանում։ Այդ ժամանակ նրան մոտ 90 վայրկյան էր անհրաժեշտ այն լուծելու համար։ Սկզբում նա մրցույթներին մասնակցելու վստահություն չի ունեցել, սակայն արդյունքների բարելավման և ճանաչում ձեռք բերելու հետ մեկտեղ ավելի է հետաքրքրվել խաղով։ Նա յուրացրել է լուծման ավելի քան 1300 բանաձև և վերջերս օրական մոտ 2-3 ժամ մարզվել է։ Նրա ծնողները նրան նաև Շանհայ են տարել՝ լավագույն մարզիչներից սովորելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14445

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով