Կապիկը ներխուժել է խանութ, ալկոհոլ խմել ու քնել

Հնդկաստանի Ջարխանդ նահանգի Ռանչի քաղաքում կապիկը մտել է ալկոհոլային խմիչքների խանութ, խմել մոտ կես շիշ օղի և քնել խմիչքի արկղերի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Օրմանջհի Չոուկ շրջանում։ Խանութի աշխատակիցները սկզբում փորձել են կապիկին դուրս հանել, ապա նրան շեղելու համար թխվածքաբլիթներ են առաջարկել։ Սակայն կապիկը վերցրել է օղու շիշը, կոտրել այն և խմել ալկոհոլը։ Որոշ ժամանակ անց կապիկը պառկել է խանութում գտնվող խմիչքի արկղերից մեկի վրա և քնել։ Դեպքին ականատես մարդիկ նկարահանել են կատարվածը։ Տեղացիների և խանութպանների խոսքով՝ վերջին օրերին կապիկին նկատել էին նաև դեն նետված շշերից մնացած ալկոհոլը լիզելիս։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14468

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով