Գիտնականները հայտնաբերել են պինգվինների նոր տեսակ, որը ավելի քան 100 տարի համարվել է ջենտու պինգվինների նույն տեսակի ներկայացուցիչ։ Նոր տեսակը՝ «Pygoscelis kerguelensis»-ը, բնակվում է հեռավոր Կերգելենյան կղզիներում՝ Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում։ Պինգվիններին երկար ժամանակ չէին տարբերակում, քանի որ նրանք արտաքինով գրեթե նույնական են մյուս ջենտու պինգվիններին։ Տարբերությունները հիմնականում չափերի և ձայների մեջ են։ Հետազոտողները 10 բազմացման գաղութներից 64 պինգվինի գենոմ են ուսումնասիրել և պարզել, որ նախկինում մեկ տեսակ համարված պոպուլյացիան իրականում բաղկացած է չորս առանձին տեսակներից։ Գիտնականների գնահատմամբ՝ այդ խմբերը միմյանցից առանձնացել են մոտ 300-500 հազար տարվա ընթացքում՝ աստիճանաբար հարմարվելով տարբեր միջավայրերի։



