Մեր զորքերը նշանակալի արդյունքների են հասել Դոնեցկի մարզի Լիմանի ուղղությամբ՝ «Վիվալդի» գործողության շրջանակում, սոցկայքերում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նաև նշել է, որ Օդադեսանտային ուժերի (DSHV) խումբը ևս հաջողության է հասել պաշտպանական գործողություններից մեկի ընթացքում։ «Օկուպանտների ոչնչացումը շարունակվում է, և սահմանված նպատակներն իրագործվում են։ Այսօր զեկույց ստացա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայլո Դրապատիից։ Ընդհանուր առմամբ, անցած շաբաթվա ընթացքում մեր ստորաբաժանումները շարքից հանել են 10 660 ռուս զինծառայողի (սպանված կամ վիրավոր)՝ ակտիվ մարտական գործողությունների բոլոր ուղղություններով։ Ռուսական կողմի նման յուրաքանչյուր կորուստ հաստատված է տեսանյութերով։ Ամենաթեժ մարտերն ընթանում են Պոկրովսկի, Կոնստանտինովկայի և Լիմանի ուղղություններով։ Մարտական խնդիրներ են իրականացվում նաև Զապորոժիեի, Խարկովի և Սումիի մարզերում։ Այս շաբաթվա արդյունքներով՝ հատուկ նշման են արժանի 3-րդ բանակային կորպուսի և Ուկրաինայի զինված ուժերի Օդադեսանտային ուժերի 8-րդ կորպուսի կազմում գործող 68-րդ առանձին օդաշարժունակ բրիգադի (անվանակոչված ի պատիվ Օլեկսա Դովբուշի) մարտիկները։ Ռազմաճակատում յուրաքանչյուր շաբաթ, որը դառնում է «մերը»՝ ընդհանուր իրավիճակի առումով ուկրաինական, թույլ չի տալիս Ռուսաստանին ավելի լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ»,- գրել է նա։



