NVIDIA-Firebird–ի ներկայությունը ՀՀ-ում կարող է մագնիս հանդիսանալ. այլ ընկերություններ ևս կհայտնվեն

Հայաստանում այսօր միաժամանակ տեղի են ունենում երկու շատ տարբեր գործընթացներ։ Մի կողմից երկիր են մտնում աշխարհի ամենաառաջադեմ AI պրոցեսորները, կառուցվում են հսկայական հաշվողական հզորություններ, կառավարությունը խոսում է առնվազն 100 հազար GPU համարժեք կարողության, ԱԲ գործարանների պարտեզի, կիսահաղորդիչների, տիեզերական տեխնոլոգիաների և գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսին հասցնելու մասին։ Մյուս կողմից շարունակում ենք բախվել շատ ավելի հիմնարար հարցի՝ ունե՞նք արդյոք այն դպրոցը, գիտությունը, պետական կառավարումը, պատվիրատու գերատեսչություններն ու հայկական ընկերությունները, որոնք այս ենթակառուցվածքը կարող են վերածել արժեքի։ Կառավարության 2026–2031 ծրագիրը հենց այդ շղթան է ձևակերպում՝ «հաշվարկային հզորություն, տաղանդ, հետազոտություն, կիրառություն, առևտրայնացում»։ Կարո՞ղ է տեխնոլոգիան Հայաստանի համար դառնալ տնտեսական ոլորտից ավելի մեծ երևույթ՝ անվտանգության ռեսուրս, արտաքին քաղաքական գործիք, խաղաղության տնտեսական հիմք, պետական կարողության աղբյուր և IT համայնքի համար իրական հեռանկար։ Զրուցել ենք ARLOOPA-ի համահիմնադիր, X-TECH-ի տնօրեն Արման Աթոյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14821

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով