Շարունակել համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ ՄԻՊ-ն ընդունել է դեսպան Քոուլին

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկման և համագործակցության համար։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14824

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով