Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ հիմնական մեղադրանքները վերաբերելու են Թուրքիայի իշխանությունների կողմից քրդական փոքրամասնության նկատմամբ իրականացվող գործողություններին։ Գործում նախատեսվում է անդրադառնալ նաև Թուրքիայի կառավարության կողմից «ՀԱՄԱՍ»-ի հնարավոր ֆինանսավորմանը։ Քանի որ Իսրայելը և Թուրքիան չեն ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, գործընթացը կարող է սկսվել երրորդ կողմի միջոցով։



